Եգիպտոսի և ԵԱՏՄ–ի միջև ԱԱԳ–ի մասին բանակցությունները վերջնական փուլում են

Պայմանագիրը կհեշտացնի եգիպտական շուկա Միության երկրների ապրանքների հասանելիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Եգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եգիպտոսում ՌԴ–ի առևտրային ներկայացուցիչ Ալեքսեյ Թևանյանը։
«Եգիպտոսի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կհեշտացնի եգիպտական շուկա մեր ապրանքների մուտքը։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են», – ասել է նա։
Դեկտեմբերի 25-ին ազատ առևտրի մասին համաձայնագիր էր ստորագրվել ԵԱՏՄ–ի և Իրանի միջև։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: