ԱՄՆ-ն զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնովին քանդելուց. Լավրով

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ խաղաղ համագոյակցության հասնել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ճանաչի ՌԴ–ի հիմնական ազգային շահերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում կարծում են, որ ԱՄՆ–ն զգուշանում է ՌԴ–ի հետ հարաբերությունները հիմնովին կործանելուց, սակայն Մոսկվայի շահերն էլ դեռ Վաշինգտոնը պատրաստ չի հարգել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Թեև Սպիտակ տունը դեռ զգուշանում է հիմնովին քանդել այն ամենը, ինչ մնացել է հարաբերություններից, սակայն ազնիվ երկխոսություն վարել, հաշվի առնելով փոխադարձ հարգանքն ու համատեղ շահերը, ամերիկացիները դեռ ակնհայտորեն պատրաստ չեն», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով` «խաղաղ համագոյակցության հասնել և փոխգործակցել տարբեր ոլորտներում մենք կկարողանանք միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կճանաչի ՌԴ–ի հիմնական ազգային շահերը և կսկսի լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխող շրջանակները, ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, չեն ընդունում բազմաբևեռ աշխարհի իրողություններն ու նախկինի պես մտածում են սեփական գերիշխանության և բացառիկության չափանիշներով։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունները զրոյական մակարդակում են, բայց այսպես թե այնպես ժամանակի ընթացքում երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտություն կառաջանա։