ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Կիևի իշխանությունը, հարվածներ հասցնելով Բելգորոդին, փորձում է ուշադրությունը շեղել ճակատում կրած պարտություններից և Ռուսաստանին հրահրել համարժեք պատասխանների: Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուսական քաղաքի ուղղությամբ հրթիռային հարձակումներն անպատասխան չեն մնա։
Ըստ ՊՆ–ի՝ Ուկրաինայի զինուժը կիրառել է «Օլխա» համալիրի 2 հրթիռ` լիցքավորված արգելված կասետային լիցքով, ինչպես նաև չեխական արտադրության «Vampire» ՀԿՌՀ-ների ռեակտիվ արկերով: Հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են հրթիռներն ու ռեակտիվ արկերի մեծ մասը։
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել։ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում մահացածների թիվը հասել է 14–ի, ևս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, վնասվածքներ են ստացել։
Գնդակոծության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ», «սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով