ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 29-ին Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում 23 կգ սիգ է եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ»,– ասված է հաղորդագրությունում։
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներ
Ձկնորսական ցանցերը դուրս են բերվել «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների շրջանակում։
Հիշեցնենք` սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում։