Պուտինը ՀՀ նախագահին ու վարչապետին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել նաև ՀՀ նախկին նախագահներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամական դաշնակցային հարաբերությունների և բազմակողմ կառուցողական համագործակցության հետագա առաջանցիկ զարգացումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին:
Վլադիմիր Պուտինը Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ շնորհավորել է նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների մի շարք նախկին ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Բաքվում արդյունավետ են որակել Փաշինյանի ու Ալիևի վերջին շփումը