Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը

Վլադիմիր Պուտին
Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Բելգորոդ է մեկնել նաև ՌԴ ԱԻՆ խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Բելգորոդ է մեկնել նաև ՌԴ ԱԻՆ խումբը», - հավելել է նա։
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը։ Նա նաև տեղեկացրել էր, որ քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, և բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։
Վերջին տվյալներով` ուկրաինական զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում 10 մարդ է մահացել, 45-ը` վնասվածքներ ստացել։