Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Մարիամ Մկրտչյանն էր

Մարիամ Մկրտչյան
Կանանց մրցաշարը բաղկացած էր 17 խաղափուլից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,28 դեկտեմբեր – Sputnik. Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներն ավարտեցին իրենց ելույթները կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում էր Սամարղանդում:
Լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիամ Մկրտչյանը, որը, վաստակելով 10,5 միավոր, զբաղեցրեց 14-րդ տեղը:
Հայկ Մ․ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է
Սուսաննա Գաբոյանը 8,5 միավորով 59-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր և մրցաշարն ավարտեց 45-րդ հորիզոնականում:
Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան (14 միավորով): Երկրորդ տեղը զբաղեցրեց շվեյցարացի Ալեքսանդրա Կոստենյուկը, երրորդը ՝ չինացի Չժու Ջիանը:
Հայտնի են 2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները