Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր

Ռոբերտ Հովհաննիսյան
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,28 դեկտեմբեր – Sputnik. Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստները չկարողացան մեդալներ նվաճել։
Լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 21 հնարավորից վաստակեց 13 միավոր` զբաղեցնելով 24-րդ տեղը։
7-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը: Նա վաստակեց 14 միավոր։
Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը (16 միավոր)։
Հիշեցնենք, որ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներից Մարիամ Մկրտչյանը զբաղեցրել էր 14-րդ, Սուսաննա Գաբոյանը` 59-րդ, իսկ Էլինա Դանիելյանը` 45-րդ հորիզոնականը:
ՖԻԴԵ–ն հրապարակել է ամենամսյա աղյուսակը. Հայկ Մարտիրոսյանը 34–րդ տեղում է