Հունգարիան չի զրկվի ԵՄ–ում ձայնի իրավունքից. Բելգիայի վարչապետ

ԵՄ դրոշ
Դեկտեմբերի կեսերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի 2024-2027 թվականների բազմամյա բյուջեի ավելացման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը չի պատրաստվում Հունգարիային զրկել ձայնի իրավունքից։ Այս հայտարարությունն արել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Կրոն։
Ավելի վաղ «Financial Times» թերթը հայտնել էր, որ ԵՄ-ում որոշ պաշտոնյաներ քննարկում են օրենքի գերակայության խախտումների համար Հունգարիային պատժելու ընթացակարգի վերսկսման հնարավորությունը:
«Այս պահին մենք չենք պատրաստվում դիմել այդ քայլին։ Եվրահանձնաժողովն արձանագրել է, որ որոշակի միջոցներ են ձեռնարկվել... Ըստ էության, Հունգարիան որոշակի առաջընթաց է գրանցել։ Պետք է առաջ շարժվել: Այո, դա ակնհայտ է», - ասել է Ալեքսանդր դը Կրոն «Soir» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։
Դեկտեմբերի կեսերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Հունգարիան վետո դրեց ԵՄ-ի 2024-2027 թվականների բազմամյա բյուջեի ավելացման վրա, ներառյալ 50 միլիարդ եվրո Կիևին մակրոֆինանսական օգնության համար: Միևնույն ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ չքվեարկեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելուն, բայց նախազգուշացրեց, որ Հունգարիան այդ գործընթացն արգելափակելու հնարավորություն դեռ կունենա:
Հունգարիայի ԱԳ նախարարը կասկածում է, որ Կիևը կհետևի նոր օրենքին
ԵՄ–ի դեկտեմբերյան գագաթաժողովից առաջ Եվրահանձնաժողովը հայտնեց, որ բոլորովին անսպասելիորեն Բուդապեշտից պարզաբանումներ է ստացել այդ երկրում իրավունքի գերակայության վերաբերյալ իր պահանջների վերաբերյալ, որոնց պատճառով Հունգարիան մինչ օրս արգելափակում է ԵՄ բյուջեից 10 միլիարդ ֆինանսավորումը:
Եվրահանձնաժողովը 2022 թվականի սեպտեմբերի կեսերին առաջարկել էր Հունգարիայի նկատմամբ գործարկել հատուկ մեխանիզմ, որպեսզի Եվրամիության բյուջեն պաշտպանված լինի Հունգարիայում իրավունքի գերակայության սկզբունքների խախտումներից։
ԵՄ–ի` Թուրքիային տարիներով դռան առաջ սպասեցնելը սխալ դիրքորոշում է. Էրդողան