Հնարավոր է ինտերնետ կապի խափանում. զգուշացնում է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը

«Ռոստելեկոմ» ընկերություն
Մասնագետները փորձում են սեղմ ժամկետում լուծել խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդների մի մասի մոտ կարող են ինտերնետ կապի խափանումներ լինել։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մալուխ է վնասվել, ինչի հետևանքով բաժանորդների մի մասի մոտ հնարավոր է ինտերնետ կապի խափանում»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերության մասնագետներն ամեն ինչ անում են հնարավորին սեղմ ժամկետներում խնդիրը լուծելու համար։
ՀԾԿՀ–ն մտադիր է թույլատրել «Ռոստելեկոմի» վաճառքը. նախարարությունն ու ԱԱԾ–ն դեմ չեն