ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը բաց կլինեն նաև տոնական օրերին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍՆ–ն հրապարակել է այդ հաստատությունների աշխատանքային ժամանակացույցը։
Սերգեյ Փարաջանովի թանգարան
2023 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-18:00-ն
2024 թ. հունվարի 1-ին՝ 10:00-18:00-ն
2024 թ. հունվարի 2-ին՝ 10:00-18:00-ն
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
2023 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-21:30-ն
2024 թ. հունվարի 1- ին՝ ժամը 10:00-21:30-ն
2024 թ. հունվարի 2-ին՝ ժամը 10:00-21:30-ն
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
2023 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-16:00-ն
2024 թ. հունվարի 1-ին՝ ժամը 10:00-18:00-ն
2024 թ. հունվարի 2-ին՝ ժամը 10:00-18:00-ն
Հայաստանի ազգային պատկերասրահ
2024 թ. հունվարի 2-ին՝ ժամը 11:00-18:00-ն
Հայաստանի պատմության թանգարան
2024 թ. հունվարի 2-ին՝ ժամը 11:00-18:00-ն
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
2024 թ. հունվարի 2-ին՝ ժամը 11:00-17:00-ն:
2024 թ. հունվարի 3-ից նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանները կաշխատեն իրենց աշխատանքային ժամանակացույցով: