ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ է

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ նման համաձայնագրերի վրա աշխատանքը համալիր մոտեցում է պահանջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը գտնվում է պատրաստվածության բարձր մակարդակում: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
«Այս պահին կարելի է ասել, որ ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվածության բարձր մակարդակում է, բոլոր կողմերը տրամադրված են ավարտին հասցնել բանակցային գործընթացը», - ասել է նա։
Բիրիչևսկին նշել է, որ նման համաձայնագրերի վրա աշխատանքը պահանջում է համալիր և մանրակրկիտ մոտեցում, քանի որ շոշափում է միանգամից վեց երկրի առևտրատնտեսական շահերը, այդ թվում` եվրասիական հնգյակի:
«Նման հարցերում շտապողականություն չպետք է լինի։ Շեշտը դրվում է ոչ թե ստորագրման ժամկետների, այլ առաջին հերթին ապագա առևտրային գործարքի մոդալության որակի և մանրամասն ուսումնասիրության վրա՝ փոխշահավետ հավասարակշռության հասնելու համար», - ասել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի գործընթացը բավականին առաջ է գնացել։
2 տարի խնդրել եմ. Սերժ Սարգսյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է ՀՀ–ն դարձել ԵԱՏՄ անդամ