ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույց այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վաշինգտոնում վաղուց չեն թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում են որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար», - ասել է նա:
Նրա խոսքով՝ այս ամենն արմատապես հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին։