Ամանորին հայաստանցիները նախընտրում են մեկնել Վրաստան. Վլադիմիր Գևորգյան

Sputnik
Կառավարությունը կրճատեց Նոր տարվա հանգիստն ու այս տարի ոչ աշխատանքային են միայն հունվարի 1-ն ու 2-ը։ Անշուշտ, 6 օր և երբեմն ավելի` հանգստանալն ու երկիրն անգործության մատնելն էլ ճիշտ չէր, բայց պարզվում է, որ շեշտակի կրճատված հանգստյան օրերն էլ բացասաբար են անդրադարձել ներքին զբոսաշրջության ոորտում։
Արտագնա տուրիզմի հայաստանցիների նախընտրած վայրն այս տարի Վրաստանն է. Ինչո՞ւ` որովհետև համեմատաբար էժան է։
Հանգստի ինչ տարբերակներ են ընտրում հայաստանցիներն ու Հայաստանի հյուրերը` Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրույցել է «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանի հետ։