Ձկների կաշվի տակ որդեր են եղել. Արման Գևորգյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի 85 ձկնաբուծարաններում ստուգումներ է իրականացրել։
Sputnik
Պարզվել է, որ որոշ ձկներ վարակված են եղել մակաբուծային և ինֆեկցիոն հիվանդություններով, եղել են շեղումներ մանրէաբանական ցուցանիշներից։ Վտանգավո՞ր են արդյոք, այդ հիվանդությունները մարդու համար։ Պարզաբանել է Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը։