Արտաքին քաղաքական ոլորտում ձեռքբերումներ չեմ տեսնում. Գարիկ Քեռյան

Անցնող տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում քաղաաքագետ Գարիկ Քեռյանը ձեռքբերումներ չի տեսնում։ Փորձագետը նկատել է հախուռն ձգտումները արտաքին քաղաքական մեկուսացումը ճեղքելու համար։
Sputnik
2020-ից հետո ամեն տարի նշվում էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ստորագրելու և հայ-թուրքական սահմանը բացելու մասին, բայց արդեն 3-րդ Նոր տարին դիմավորում ենք առանց դրանց։
Միակ դրականն ըստ Գարիկ Քեռյանի այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։