Ուժեղ քամին ավերածություններ է արել Լոռու մարզում

Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան և Աբովյան փողոցներում վնասվել են շենքերի տանիքներ, ծառը արմատախիլ է եղել և հենվել հարևան տան տանիքին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ուժեղ քամին ավերածություններ է արել Լոռու մարզում
Նշվում է, որ այդ մասին ահազանգ է ստացվել Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում։
Ուժեղ քամին ավերածություններ է արել Լոռու մարզում
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ:
Ուժեղ քամին ավերածություններ է արել Լոռու մարզում
Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ: