ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Falcon Heavy ծանր հրթիռը ուղեծիր է դուրս բերել ԱՄՆ տիեզերական ուժերի X-37B անօդաչու տիեզերանավը: Հեռարձակումն իրականացվել է SpaceX ընկերության կայքում։
Արձակումն իրականացվել է Քենեդիի տիեզերական կենտրոնի տիեզերակայանից հինգշաբթի, ժամը 20:07-ին (ուրբաթ, Երևանի ժամանակով 5:07-ին):
X-37B-ը ԱՄՆ-ի գաղտնի ռազմական նախագծերից է, առաքելության նպատակները խիստ գաղտնի են: Հայտնի է միայն, որ տիեզերանավը պետք է «փորձարկումների և փորձերի լայն սպեկտր» անցկացնի։
Սա այս տիեզերապլանի յոթերորդ թռիչքն է, բայց առաջինը՝ այս տեսակի հրթիռների վրա: Ավելի վաղ նրանք թռչել են Space X ընկերության Falcon 9 մոդելով, ինչպես նաև Atlas V կրող հրթիռներով: