Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ նախարար նշանակվեց

Մխիթար Հայարպետյանը. Արխիվային լուսանկար
Կադրային փոփոխությունների համար ՀՀ նախագահը հիմք է ընդունել ՀՀ վարչապետի առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Դրանից առաջ ստորագրած հրամանագրով ՀՀ նախագահը ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է նախարարի պաշտոնից։
Հիշեցնենք` Մխիթար Հայրապետյանը 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարար, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։