ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ նախագահի հրամանագրերի մեջ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Միսակ Բալասանյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,– նշված է հրամանագրի մեջ:
Նշենք, որ Միսակ Բալասանյանն Իրաքում դեսպան էր նշանակվել 2023 թ. սեպտեմբերին։ Նա Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին էր։
Հավելենք, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը հաղթող է ճանաչվել Գյումրիում։ Նրանք կոալիցիոն հուշագիր ունեին «Քաղաքացիական պայմանագրի» հետ, բայց վերջին ժամանակները նրանք խզեցին հուշագիրը և սկսեցին միմյանց մեղադրել հուշագրի սկզբունքները խախտելու մեջ։