ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում անասնաբուծության ոլորտում՝ մասնավորապես տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ դրամ ներդրում և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ։ Տեղեկությունը հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարար Վահան Քերոբյանի մասնակցությամբ այսօր կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ Սիթի» ՍՊԸ–ների հետ «ՀՀ–ում անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» պայմանագրերի ստորագրման արարողությունը։
ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի իրականացված կապիտալ ծախսերի 40% փոխհատուցում։