ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` ներմուծված ավտոբուսների խմբաքանակը կամբողջացնի ռեֆորմը։
«Զուգահեռ կներդրվեն հավելյալ ավտոբուսային գծեր, ամբողջապես կներդրվի միասնական տոմսային համակարգը»,– ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ իրենք որոշել են առաջնահերթություն տալ հանրային տրանսպորտին, ինչպես անում են զարգացող և զարգացած երկրները։