ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը հաստատեցին Sputnik Արմենիայի աղբյուրները։
Նշենք, որ վերջերս մամուլը գրում էր, որ իշխանությունները մտադիր են Ռոբերտ Խաչատրյանին ազատել նախարարի պաշտոնից։ Նախարարը լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ ասել է, որ իր հետ նման քննարկումնհեր չեն եղել։
Հավելենք, որ Ռոբերտ Խաչատրյանը ԲՏԱ նախարար է նշանակվել 2022թ–ի ապրիլի 27–ին։ Դրանից առաջ` 2021–22թթ, նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։