Մենք այլընտրանք չունենք, քան կենտրոնում որոշ սահմանափակումներ մտցնելն է․ Տիգրան Ավինյան

Տրգրան Ավինյանը մեկ անգամ ևս արդարացրել է կարմիր գծերի վարձավճարները բարձրացնելու իրենց որոշումը։
Sputnik
Քաղաքային իշխանությունների հիմնական գերկայությունները մնում են հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, վերելակային տնտեսության արդիականացումը, բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատման գոտիների ավելացումը, մանկապարտեզները, սպորտդպորցները, պոլիկլինիկաները, այսօր անցկացված տարեվերջյան ասուլիսում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա անդրադարձել է նաև կարմիր գծերի վարձավճարները բարձրացնելուն։
«Մենք այլընտրանք չունենք, քան Երևանի կենտրոնում] որոշակի սահմանափակումներ մտցնելն է անհատական մեքենաների համար»,- ասել է Ավինյանը:
Ըստ քաղաքապետի՝ եթե այս բարձիթողի տրամաբանությունն ու լոյալ վերաբերմունքը նույնական մնան, այս քաղաքում շուտով ֆիզիկապես Ա կետից Բ կետ հասնել չի լինի։