Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներ կան անմխիթար պայմաններում են․ Մետաքսե Հակոբյան

Sputnik
Ի՞նչ պայմաններում են ապրում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որքանո՞վ է բավականացնում պետության աջակցությունը, այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավորը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության տրամադրած աջակցությանը, կան ընտանիքներ, որոնք ապրում են անմխիթար պայմաններում։
Արցախահայերի մի մասն էլ հեռացել է Հայաստանից՝ նախընտրելով բնակվել արտերկրի իրենց հարազատների մոտ, փաստում է Հակոբյանը։ Նախկին պատգամավորի խոսքով, բարդ է նաև աշխատանք գտնելու հարցը։