Հունվարի 1-ից ՀՀ-ից դուրս գալիս կլոր կնիքի առկայությունը սահմանապահը չի ստուգելու․ Դավթյան

Հայաստանի քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքի պահանջը հունվարի 1-ից այլևս չի գործելու։ Նշված փոփոխությունների մասին արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։
Sputnik
Չնայած դրան, ներքին գործերի նախարարությունից զգուշացնում են, որ գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։
Նման դեպքերում Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել արտգործնախարարության պաշտոնական կայքի հղումներից` որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց։
Ինչ վերաբերում է մինչև հունվարի 1-ը Հայաստանը լքող քաղաքացիներին, ապա նրանց պարագայում ոչինչ չի փոխվել, և կլոր կնիքի առկայությունը պարտադիր է։