Դիվանագետի խոսքով ՝ Հայաստանում ընդունված է քննադատել կազմակերպությանը, այնուամենայնիվ, ՌԴ-ն կառույցը դիտարկում է որպես ընդհանուր տարածքի անվտանգության առանցքային տարր: ՀԱՊԿ անդամ երկրները կարող են տարաձայնություններ ունենալ այս կամ այն հարցի շուրջ, բայց նրանց, այնուամենայնիվ, միավորում է ընդհանուր և անկեղծ հետաքրքրությունը ՝ խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։
«Մենք նշում ենք, որ հայկական կողմն էլ, այն դեպքում, երբ բացահայտ հայտարարում է ՀԱՊԿ-ի որոշ որոշումներից դժգոհության մասին, հայտարարում է այդ ձևաչափով աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին։ Ուրեմն, Երևանի համար այդ կառույցի օգուտն անկասկած է։ Իմ կողմից ընդգծեմ, որ ՀԱՊԿ-ը չի հեռանում տարածաշրջանից և չի կորցնում հետաքրքրությունը նրա հանդեպ»-հավելել Է դիվանագետը։