ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. 10 ամսում ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս 2022–ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեն հրապարակել է արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները 2023 թ. հունվար–հոկտեմբերին` 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ այդ ցուցանիշների` ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022 թ. հունվար–հոկտեմբերի համեմատ կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս, արտահանումը` 5 մլրդ 795 մլն դոլար կամ 138,5 տոկոս, ներմուծումը` 9 մլրդ 650 մլն դոլար կամ 142,9 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքն ըստ երկրների հետևյալ պատկերն ունի` արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ կազմել է 53.3 տոկոս, դեպի ԵՄ` 11.1 տոկոս, այլ երկրներ` 35.6 տոկոս։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ԱՊՀ երկրներից այն կազմել է 28.4 տոկոս, ԵՄ երկրներից` 17 տոկոս, այլ երկրներից` 54.6 տոկոս։