Ընդհանուր կոդ. Լավրովը` Երևանի հետ հարաբերություններում խնդիրները հաղթահարելու մասին

Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերն ու ճյուղային երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կամք ունենալու դեպքում կլուծվեն։ Այս մասին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները (Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում) ժամանակավոր բնույթ են կրում և քաղաքական կամք դրսևորելու դեպքում կհաղթահարվեն», – ասել է նա։
Նախարարի խոսքով` հենց հայ–ռուսական կապերի կայուն և համակարգված զարգացումն է պատասխանատու երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերի համար, որոնք օժտված են արժեքային հիմքերի ընդհանրությամբ և ընդհանուր մշակութային կոդով։
«Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերն ու ճյուղային երկխոսությունը։ Սա երկու երկրների հարաբերությունների հիմնաքարն է, ինչպես նաև կարևոր գործոն հայկական տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»,– ասել է Լավրովը։
ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացումը կհանգեցնի ՀՀ պաշտպանական ինքնիշխանության կորստի. Լավրով
Նա ընդգծել է, որ Հայաստանի ՀՆԱ–ի սրընթաց աճը վերջին տարիներին մեծամասամբ պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ։