ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքների լճից դուրս բերման միջոցառումները։
«Դեկտեմբերի 27-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացրած վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 65 կգ սիգ տեսակի ձուկ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջոցառումների արդյունքում 100 հատ ձուկ վերադարձվել է լիճ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նաև հայտնում են, որ հսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։