ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Դատավորի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
Հիշեցնենք, որ Արաիկ Թունյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է 2014 թվականի հունիսի 9-ից։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։