Փարիզին հրավիրել ենք մասնակցելու ֆրանսիական գործակալական ցանցի հետաքննությանը. Բայրամով

Ֆրանսիական կողմին նոտա է ուղարկվել՝ ներկայացնելով փաստեր, ապացույցներ և վկայություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն Փարիզին հրավիրել է մասնակցելու Ադրբեջանում ֆրանսիական գործակալական ցանցի գործունեության հետաքննությանը, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
«Ֆրանսիական կողմին նոտա է ուղարկվել՝ ներկայացվել են մեր տրամադրության տակ եղած փաստերը, վկայությունները և ապացույցները», - ասել է Բայրամովը:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ արտաքսում է երկու ֆրանսիացի դիվանագետների, իսկ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել: Ադրբեջանի իշխանությունը դեսպանատան աշխատակիցների գործողությունները համարում է անհամատեղելի իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ: Նրանց 48 ժամ են տվել Ադրբեջանը լքելու համար։
Ֆրանսիայում հայտարարել են Ադրբեջանից ապատեղեկատվության արշավի մասին
Փարիզը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են Ադրբեջանի կողմից՝ դիվանագետներին արտաքսելու իր որոշումը հիմնավորելու համար: