ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին պլանային հետազոտություն է անցնում հիվանդանոցում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնում։
Մի շարք լրատվամիջոցներ այսօր գրել էին, որ Բոյարսկին հոսպիտալացվել է։
«Սովորական հետազոտություն է։ Նա այսօր արդեն տանը կլինի», - ասել է գործակալության զրուցակիցը ։
Հիշեցնենք` նոյեմբերի վերջին Բոյարսկին հոսպիտալացվել էր, դեկտեմբերի սկզբին` դուրս գրվել Մարիինյան հիվանդանոցից։