ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց նպատակը Մոսկվային դուրս մղելն է։ Այս մասին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
«Այսօր Հայաստանը մի շարք մարտահրավերների է բախվում։ Ընդ որում, արևմտյան խաղացողների օգնությամբ դրանք պակասեցնել չի հաջողվի։ ԱՄՆ–ն և ԵՄ–ն, ի տարբերություն Ռուսաստանի, չի ձգտում խաղաղություն և կայունություն բերել հանրապետությունում և ընդհանուր Հարավային Կովկասում», – նշել է ՌԴ նախարարը։
«Նրանք բոլորովին այլ նպատակ ունեն` ճնշել Մոսկվային և տարածաշրջանի մյուս խաղացողներին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկանների, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի օրինակով», – հավելել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է` կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները բարձր մակարդակով։