ՀՀ–ում ՌԴ ռազմաբազայի գոյության նպատակահարմարության մասին մտորումները վնասակար են. Լավրով

Լավրովը կարծում է, որ այսօր ՌԴ զինվորականներն այդ տարածաշրջանում խաղաղությունն ապահովող առանցքային տարրն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ռազմաբազան Հայաստանում է պայմանագրի համաձայն, մտորել հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին, վնասակար է։ Այս մասին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վնասակար ենք համարում ՀՀ տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության թեմայի մասին մտորումները։ Դրա տեղակայման մասին պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի մարտի 16-ին` նախևառաջ հիմնվելով ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու` մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա», – նշել է նախարարը։
Լավրովը նշել է, որ ՌԴ զինվորականներն այսօր տարածաշրջանում խաղաղությունն ապահովող առանցքային տարրն են։
Հիշեցնենք, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» ավիակայանն է։
ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացումը կհանգեցնի ՀՀ պաշտպանական ինքնիշխանության կորստի. Լավրով
Ավիակայանի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։
ՌԴ սահմանապահները հայ–թուրքական և հայ–իրանական սահմանին ծառայում են Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն, որը կնքվել է Երևանում 1992 թվականի սեպտեմբերի 30-ին։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը 4 սահմանային ջոկատներ է ներառում` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում. Լավրով