Ֆրանսիայի Վար դեպարտամենտի իշխանությունը մի քանի օրով արգելել է հրավառությունը

Հրավառություն
Արգելքը նպատակը հանրության անվտանգությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վար դեպարտամենտի իշխանությունը մինչև հունվարի 2-ն արգելել է հրագործական իրերի վաճառքն ու օգտագործումը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության կայքը։
«Վարի պրեֆեկտը երկու որոշում է ընդունել, որոնք կանոնակարգում են 2023 թվականի դեկտեմբերի 30-ի ժամը 8:00-ից մինչև 2024 թվականի հունվարի 2-ի ժամը 8:00-ը հրագործական իրերի վաճառքը, օգտագործումը և փոխադրումը, ինչպես նաև վառելիքի, թթվային, քիմիական ու պայթուցիկ նյութերի մանրածախ վաճառքը», - նշվում է փաստաթղթում:
Դաղստանում քամու պատճառով ավելի քան 90 հազար սպառող զրկվել է էլեկտրաէներգիայից
Կարգավորումն ընդունվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույնը բարձրացնելու ֆոնին, ինչպես նաև հանրության անվտանգությունն ու առողջությունն ապահովելու նպատակով:
Աստանայի օդանավակայանում տագնապ են հայտարարել. ուղևորն ասել է, որ ձեռքի ուղեբեռում զենք կա