Էլեկտրաէներգիան մի քանի ժամով անջատվելու է Երևանի և 4 մարզի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Արմավիրի մարզում՝

11:00-17:00 Արմավիր քաղաք մասնակի, Նորավան, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Մոնթեավան, Արևադաշտ, Արտամետ, Տալվորիկ, Վանանդ, Կողբավան, Հացիկ և Մյասնիկյան գյուղեր,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով, Տեղեր, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ և Աղձք գյուղեր,

Արարատի մարզում՝

10:30-12:15 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան, Մխչյան, Սամվել Հակոբյան փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։30-12։00 Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Նոր Հաճն քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Հաճն քաղաք 1-12 փողոցներ, Ձրվեժ-Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի:
ՀԷՑ-ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ինչ է տեղի ունենում ՀՀ էներգետիկ շուկայում, և ինչու դա չի ազդի սպառողի գրպանի վրա