Բելառուսի ԿԸՀ-ն ԱՊՀ գործընկերներին հրավիրել է հետևելու խորհրդարանական ընտրություններին

Բելոռուսի դեսպանատունը ՀՀ–ում
Նախատեսվում է ընտրել տեղական խորհուրդների 12 514 և Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավորների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Բելառուսի ԿԸՀ-ն ԱՊՀ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովներից գործընկերներին հրավիրել է հետևելու հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Իգոր Կարպենկոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նախատեսվում է խորհրդարանի ստորին պալատի և պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններ անցկացնել 2024 թվականի փետրվարի 25-ին՝ քվեարկության միասնական օրը, իսկ վերին պալատի ընտրությունները՝ 2024 թվականի ապրիլի 4-ին:
«Դիտորդներ հրավիրող սուբյեկտները հստակ սահմանված են Ընտրական օրենսգրքով. դրանք են՝ երկրի նախագահը, խորհրդարանի երկու պալատները, նախարարների խորհուրդը, ԱԳՆ-ն և ԿԸՀ-ն։ Կարող եմ պատասխանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն. մենք արդեն հրավերներ ենք ուղարկել ԱՊՀ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովներին»,- ասել է Կարպենկոն СТВ հեռուստաալիքի եթերում։
Նա վստահեցրել է, որ միջազգային դիտորդներն աշխատելու են փետրվարին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Բելառուսում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 15-ը ներառյալ ընթանում է խորհրդարանի ստորին պալատի և տեղական խորհուրդների պատգամավորության թեկնածուների առաջադրումը։ Նախատեսվում է ընտրել տեղական խորհուրդների 12 514 և խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավորների: