ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմ է, ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու պատմությունը։
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցության շնորհիվ։ Ֆիլմի հիմքում ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության մասին բանավոր պատմության արխիվն է։
Այն հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն։
2022 թվականին ֆիլմը արժանացել է Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ընդգրկվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում։