Աստանայի օդանավակայանում տագնապ են հայտարարել. ուղևորն ասել է, որ ձեռքի ուղեբեռում զենք կա

Ուղևորը խոստովանել է, որ զենքի և թմրանյութերի մասին հայտարարությունը կատակ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Աստանայի միջազգային օդանավակայանի տարածքում ավիանվտանգության ծառայությունը տագնապ է հայտարարել, քանի որ ուղևորներից մեկը կատակով հայտարարել է, թե իր ձեռքի ուղեբեռում զենք կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«41–ամյա մի տղամարդ, որը պատրաստվում էր Աստանայից Ալմաթի թռչել KS954 չվերթով, անցակետում հայտարարել է, որ ձեռքի ուղեբեռում զենք և թմրանյութ կա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այդ հայտարարությունից հետո օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները ստուգել են ուղևորի ձեռքի ուղեբեռը և հանձնել ոստիկանության գծային բաժնի աշխատակիցներին:
Ոստիկաններին տված բացատրություններում ուղևորն ասել է, որ ձեռքի ուղեբեռում զենքի և թմրանյութերի առկայության մասին հայտարարությունը կատակ է եղել։
Դաղստանում քամու պատճառով ավելի քան 90 հազար սպառող զրկվել է էլեկտրաէներգիայից