Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ ճնշումներով հասել է միայն ժողովրդի համախմբմանը. Լավրով

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովը պատմել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի արդյունքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանն զգալիորեն ավելի ամուր և ուժեղ է դարձել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին և «Ռոսիա 24»–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ արևմտյան երկրները Մոսկվայի նկատմամբ իրենց պատժամիջոցներով և ճնշումներով հասել են միայն Ռուսաստանի ժողովրդի համախմբմանը։
«Պատժամիջոցները պետք է գրգռեին ժողովրդին, պետք է բողոքի ալիքներ բարձրացնեին, բայց նրանք հասան երկրի համախմբմանը, ժողովրդի համախմբմանը», - ասել է Լավրովը։
Նա համոզված է, որ Ռուսաստանի ողջ ժողովուրդը նախագահի գլխավորությամբ շարժում է ապահովում դեպի հաղթանակ, այդ թվում Ուկրաինայում ընթացող հակամարտության հարցում։