Արագ շախմատի ԱԱ․ Հայաստանից լավագույն արդյունք ցույց է տվել Շանթ Սարգսյանը

Շանթ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը 13 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել 43-րդ տեղը։
Տիգրան Լ․ Պետրոսյանը 7,5 միավորով 48-րդն է։ Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է 77-րդ տեղը, իսկ Սամվել Տեր-Սահակյան` 81-րդ։ Նրանք երկուսն էլ վաստակել են 7-ական միավոր։ Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 102-րդ հորիզոնականում է։
Չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 10 միավոր։
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 36-րդն է, Սուսաննա Գաբոյանը վաստակել է 6 միավոր և 47-րդն է, Մարիամ Մկրտչյանը (5 միավոր) 75-րդ տեղում է։
Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։