Երուսաղեմում 30 զինված սադրիչներ ներխուժել են հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող տարածք։
Բախումների հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր:
Հայ համայնքի տվյալներով՝ ձերբակալվածների թվում 2 հայ կա։
«Անցնող տարին ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի համար», - գրել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ Ամանորին ընդառաջ իր հայ ընկերներին ուղղված բաց նամակում։
Զախտուլինը դառնությամբ արձանագրում է, որ 2023թ-ին հայ ժողովուրդը կորցրել է իր «Ես»-ի թանկ մասը՝ Արցախը, և հավելում, որ Ադրբեջանում գնվող Արցախի ղեկավարների ճակատագիրը իրեն հանգիստ չի տալիս:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, իշխանությունների որոշմամբ, արգելված է: