Տարին ավարտվում է. ժամանակն է խոսելու ժամանակի մասին

Sputnik
«Մենք միշտ դժգոհում ենք մեր ներկայից, ոչ մի հույս չունենք ապագայի հետ կապված, ուստի անընդհատ փորձում ենք երևակայության բոլոր գույներով ծաղկեցնել մեր անցյալը»,- իրավացիորեն նկատել է Ալեքսանդր Պուշկինը։
Իրականում անցյալը, ներկան և ապագան անբաժան են թեկուզ հենց սովորական ընտանիքի մակարդակով։ Ես, օրինակ, հրաշալի հիշում եմ խրուշչովյան «հալոցքը» և բրեժնևյան «լճացումը», տղաս տեսել է Սպիտակի երկրաշարժը, «Սովետի» փլուզումն ու Ղարաբաղյան առաջին պատերազմը, իսկ եթե հաջորդ տարի թոռ ունենամ (ուր էր էդպիսի բախտ), նա մեծ շանսեր կունենա ապրելու այս հարյուրամյակից անդին, այսինքն` ընդամենը մեկ ընտանիքում կարող են միաձուլվել 20-րդ, 21-րդ և 22-րդ դարերը։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։