Ոչ միայն դեկտեմբերի 31-ի գիշերը, այլև` հունվարի 1-ին ձյուն չի գա.Գագիկ Սուրենյան

Sputnik
Ինչպես և կանխատեսել էր հայհիդրոմետը` դեկտեմբերն ընթանում է անոմալ տաք եղանակով։
Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -15°C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32°C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -40°C` 1948թ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է, որ տարին կանցնի առանց տեղումների, նույնիսկ ամանորի գիշերը ձյուն հազիվ թե գա։