3+3 ձևաչափը, որպես այդպիսին, գոյություն չունի.Վարդան Ոսկանյան

Sputnik
Իրանը ակտիվորեն շարունակում է մասնակցել տարածաշրջանային իրադարձություններին։ Օրերս ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվեց ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր, որն ըստ կողմերի` մեծ հեռանկարներ է բացում միության երկրների և Իրանի միջև տնտեսական կապերի համար։
Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշն էլ իրանական լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ շնորհիվ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի` Իրանը շուտով կդառնա խոշոր տրանսպորտային հանգույց: Երեկ արդեն Հայաստան էր այցելել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Աբդոլահիանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են։ Ինչ վերաբերում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական-տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակում: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ որպես այդպիսին` 3+3 հարթակ գոյություն չունի, քանի որ Վրաստանը դրան չի մասնակցում։