ԶՈւ մարտունակությունը կբարձրանա. Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես կնպաստեն ԶՈւ մարտունակության բարձրացմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում։
«Արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈւ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը»,– ասել է նա։
Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
ԶՈւ ամբողջ անձնակազմը մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևավճար կստանա