ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ՀՀ-ՌԴ ուղղությամբ 200 բեռնատար է կուտակվել Վրաստանի տարածքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ` ևս 1000 բեռնատար էլ ռուսական կողմում է հավաքված դեպի ՀՀ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանը դեկտեմբերի 24–ին արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով: