Վանաձորում «Opel»–ը բախվել է «Renault»–ին, ապա ծառին․ կան տուժածներ

Տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսներինը` բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 27-ին, վթար է տեղի ունեցել Վանաձորում. կա 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգըստացվել է ժամը 14։40-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1949 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
Տուժածը հոսպիտալացվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Վթար Վանաձորում. կա տուժած, վիճակը միջին ծանրության է
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին․ վարորդը հոսպիտալացվել է, նրա վիճակը միջին ծանրության է։
Հոսպիտալացվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ն. Թ., ծնված 1997թ․) նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։