Սամարայի մարզում երկաթուղու վրա ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է

Արխիվային լուսանկար
Տարածաշրջանային ԱԴԾ վարչությունը և Ռոսգվարդիայի աշխատակիցները նոյեմբերի 15-ին ձերբակալել են չարագործին, այժմ նա կալանավորված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Սամարայի մարզի ԱԴԾ վարչության աշխատակիցները ահաբեկչություն են կանխել Կույբիշևի երկաթուղում, ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ վարչությանը:
«Սամարայի մարզում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների իրականացման ընթացքում կանխվել է Սամարա քաղաքի բնակչի անօրինական գործունեությունը, որը ներգրավված էր ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ։ Պարզվել է, որ նշված քաղաքացին, հանդիսանալով Ռուսաստանի Դաշնությունում արգելված ««Ռուսաստանի Ազատություն» Լեգիոն» կազմակերպության կողմնակից, նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել Կույբիշևի երկաթուղու տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնաճյուղում», – նշված է Սամարայի մարզի դաշնային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Տարածաշրջանային ԱԴԾ վարչության և Ռոսգվարդիայի աշխատակիցները նոյեմբերի 15-ին ձերբակալել են չարագործին, այժմ նա կալանավորված է։